fbpx
Գիտություն

ԱՄՆ-ում սկսվել է շնանման հրանետ ռոբոտի վաճառքը․ ինչի՞ համար է այն կիրառվելու

Ամերիկյան Throwflame ընկերությունը գործարկել է Thermonator շնանման ռոբոտը, որին ամրացված է հրանետ սարք։ Ռոբոտն արժե 9420 դոլար, այն կարող են ձեռք բերել ինչպես պետական ​​կառույցները, այնպես էլ շարքային քաղաքացիները, հայտնում է The New York Post-ը։

Շնանման ռոբոտը կարող է հրանետում կատարել մինչև 9 մ տարածության վրա և կարող է կառավարվել Wi-Fi-ի կամ Bluetooth-ի միջոցով: Մշակողները ակնկալում են, որ այն կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, օրինակ՝ անտառային հրդեհների կանխարգելման համար՝ պլանավորված այրման միջոցով, կամ ճանապարհից ձյունը հեռացնելու, ինչպես նաև զվարճանքի նպատակով:

Throwflame ընկերությունը վաստահեցնում է, որ ԱՄՆ-ում նման հրանետ ունենալն օրինական է, դա «կանոնակարգված չէ դաշնային մակարդակով»: «Դաշնային իշխանությունները դրանք նույնիսկ հրազեն չեն համարում»,- ընկերության պարզաբանումն է մեջբերում Fox29.com-ը։

Ընկերությունն իր առաջին հրանետը թողարկել է 2015-ին, որը կոչվում է X15 և կարող է կրակը նետել մինչև 50 ոտնաչափ հեռու: Այդ սարքն առաջացրեց զանգվածային լրատվամիջոցների կտրուկ արձագանքը, որոնք կասկածի տակ դրեցին դրա օրինականությունը: Սակայն ըստ Throwflame-ի՝ սարքի հետ կապված որևէ սահմանափակում չկա 48 նահանգում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ