fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ցանկանում է Շրի Լանկայի հետ ռազմական համաձայնագիր կնքել

ԱՄՆ-ը ցանկանում է  համաձայնագիր կնքել Շրի Լանկայի հետ հատուկ նշանակության զորքերի միջև համագործակցության մասին բյուրոկրատիայից խուսափելու համար և մտադիր չէ երկրի տարածքում տեղակայել իր ռազմաբազան: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Շրի Լանկայում ԱՄՆ-ի դեսպան Էլեյնա Թեփլիցը:

Դեսպանն այս հայտարարությունով նպատակ ուներ ցրել երկու երկրների զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի շուրջ ստեղծված անհանգստությունը:

Նշվում է, նաև որ Արտագնա ուժերի համաձայնագիրը կնքելու հեռանկարը քննադատել են տեղական ԶԼՄ-ներն ու մի խումբ քաղաքական գործիչներ, որոնց կարծիքով համաձայնագիրը կվտանգի Շրի Լանկայի ինքնիշխանությունը:

«Արտագնա ուժերի մասին համաձայնագիրը գոյություն ունեցող համաձայնագրի թարմացված տարբերակն է և մշակված է մի շարք բյուրոկրատական խնդիրներ լուծելու նպատակով»,-նշել է ԱՄՆ-ի դեսպանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ