ԱՄՆ-ը որպես իր հաղթանակ է դիտարկում Թեհրանի հայցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը։ Հայցը վերաբերել է իրանական մի շարք ակտիվների։ Փետրվարի 13-ին դատարանը մերժել է Իսլամական Հանրապետության բազմաթիվ պահանջներ։
Պետդեպարտամենտի մամուլի ծաայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ դատարանը մերժել է «Իրանի բազմաթիվ անհիմն պահանջներ և զգալի սեղմել մյուսները», փոխանցում է ТАСС գործակալությունը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը համաձայն չէ այն բանի հետ, որ դատարանն առհասարակ ընթացք տար որևէ պահանջի։ Սակայն ԱՄՆ-ը «ուրախ է, որ դատարանը բացահայտել է 1955 թվականի «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների ու հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրի դրույթները խեղաթյուրելու Իրանի փորձերը»։
2016 թվականի ապրիլի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր Իրանի ԿԲ-ին վերադարձնել սառեցված ակտիվներից 2 մլրդ դոլար։ Որոշվել էր այդ գումարը փոխանցել ամերիկացի այն զինվորականների հարազատներին, ովքեր մահացել էին 1983 թվականին Բեյրութի զորանոցում տեղի ունեցած պայթյունի ժամանակ։
Ի պատասխան՝ Իրանը դիմել էր ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով վերադարձնել հասանելիությունը ֆինանսական միջոցներին և զերծ մնալ Թեհրանի հանդեպ ոչ բարեկամական քայլերից։