fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը կոալիցիա է կազմում Պարսից ծոցում ծովային ուղիների պաշտպանության համար

Ամերիկայի Միացյալ Նահանգները կոալիցիա է կազմում Պարսից ծոցում ծովային ուղիների պաշտպանության համար, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ կոալիցիան ինչպես նյութական, այնպես էլ ֆինանսական ներդրում կկատարի «Սենտինել» ծրագրում, սակայն նա չի նշել այն երկրները, որոնք կմտնեն կոալիցիայի կազմում:

«Խոսքը զսպման մասին է, քանի որ իրանցիները պարզապես գալիս են և անում են այն, ինչ ուզում են, և հետո ասում՝ մենք դա չենք արել: Սակայն մենք գիտենք, որ արել են»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ էր սահմանել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ