fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող փաստաթուղթ է հրապարակվել

ԱՄՆ Կոնգրեսում մի օրինագիծ է դրվել շրջանառության մեջ, ըստ որի պատժամիջոցներ են ենթադրվում ՌԴ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր, այսպես ասած, «ազդեցություն են գործում» Վենեսուելայի վրա:

Փատսաթուղթը հրապարակվել է Կոնգրեսի պաշտոնական կայքում:

Օրինագծով նախատեսվում է չտրամադրել մուտքի վիզաներ կամ զրկել վիզաներից ՌԴ այն քաղաքացիներին, ովքեր ՌԴ իշխանությունների անունից օգնություն են ցուցաբերում Վենեսուելայի անվտանգության ուժերին: Նախագծի հեղինակները նշել են, որ Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Վենեսուելայի հետ, մասնավորապես տրամադրում է վարկեր և կազմակերպում է համատեղ զորավարժություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ