Հունիսի 30-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է արածել, որում հայտնել է․
«Զորքերի և նրանց ղեկավար մարմինների պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, անձնակազմի ծառայության և կարգապահության վիճակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հունիսի 29-ից մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ամփոփիչ ստուգումները»։