Միացյալ Արաբական Էմիրություններն իր առաջին տիեզերագնացին միջազգային տիեզերակայան կուղարկի սեպտեմբերի 25-ին: Այս մասին հայտնել է Մուհամեդ բեն Ռաշիդի անվան տիեզերական կենտրոնի՝ էմիրաթական տիեզերագնացների նախապատրաստման ծրագրի տնօրեն Սալեմ ալ-Մարին:
Տիեզերագնացը միջազգային տիեզերակայան կթռչի «Союз-МС 15» տիեզերանավով՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերական թռիչքների կայանից: