fbpx
Քաղաքականություն

Ամերիկյան լոբբիստական ընկերությունը խզել է կապերը Թուրքիայի հետ

Ամերիկյան լոբբիստական ընկերություններից Mercury Public Affairs-ը հարաբերությունները խզել է Թուրքիայի իշխանությունների հետ։

Այս մասին հայտնում է Politico-ն։

Նշվում է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը պարբերաբար ճնշումներ են գործադրել ընկերության վրա։ Վերջիններս բողոքի ակցիաներ են կազմակերպել Mercury-ի գրասենյակների դիմաց, կոչ են արել ընկերության հաճախորդներին՝ խզել պայմանագրերը, եթե նրանք շարունակ են իրենց համագործակցությունը Թուրքիայի հետ։

Արդյունքում՝ Mercury-ն լուծել է Թուրքիայի կառավարության հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը։

Ըստ աղբյուրը՝ սա Արցախում հակամարտության ֆոնին լուրջ հաղթանակ է Հայաստանի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ