Շիրակ Բունիաթյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որի մեջ, մասնավորապես, ասված է․
«Մի երկու ամիս առաջ գրել էի, որ իմ և Լիդիանի դատական վեճն ավարտվեց իմ հաղթանակով, բայց քանի որ նրանք որոշել էին պայքարել մինչև վերջ, դիմեցին Վճռաբեկ դատարան` բողոքարկելով վերաքննիչ ատյանի որոշումը։
Այսօր ստացա Վճռաբեկ դատարանի որոշումն այն մասին, որ մերժվել է Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
Այսպիսով, դատական վեճն ավարտված է իմ և իմ փաստաբանի փառահեղ հաղթանակով։
![]()
Մեկ անգամ ևս շնորհակալություն փաստաբան Mushegh Khachikyan – ին մասնագիտական բարձր որակների և հետևողական աշխատանքի համար։
Բարձրագույն ատյաններում հաղթանակ տանելը մի ուրիշ հաճույքա։
Մյուս ընկերներիս հաջողություն և հաղթանակ եմ մաղթում Լիդիանի հետ նմանատիպ դատական վեճերում։
Ամուլսարը սար պիտի մնա և վերջ…»

