Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջնական որոշում դեռևս չկա. Վլադիմիր Կարապետյան

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջնական որոշում դեռևս չկա: Նա նաև հավելեց, որ հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ:

«Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ»,-  նշեց մամուլի խոսնակը:

Դիտարկմանը, որ հաղորդագրությունից հայտնի չէ՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ, Կարապետյանն ասաց. «Պատճառն այն է, որ վերջնական որոշում և վերջնական պատկերացում չկա: Երբ քննարկումները լինեն վերջնական, մենք այդ մասին կհայտարարենք»:

Ամենաթարմ