Ամուլսարը չի շահագործվելու, քանզի գնահատված ոսկին գոյություն չունի․ «Գիտակից Հասարակություն»

Հրապարակող՝

Գնդեվազի նախկին ղեկավարը հողատարածք է վաճառել «Լիդիան Արմենիա»-ին․ ՔԿ

Ամենադիտվածներ

«Գիտակից հասարակություն» ֆեյսբուքյան էջը գրել է․

«Ամուլսարը, ենթադրվում է, որ չի շահագործվելու Լիդիանի կողմից, քանզի գնահատված ոսկին գոյություն չունի և չի արդարացնելու ներդրողների սպասելիքները։ Այսինքն ծախսերը շատ մեծ են, իսկ ժամանակն այնքան երկար լինի, որ շահութաբերությունը մի քանի անգամ կնվազի։ Սրա մասին խոսուն հիմնավորումն այն է, որ արդեն չորս անգամ Լիդիանը ձեռք է բերել ՇՄԱԳ-ի պետական փորձաքննական եզրակացություն, սակայն չի շահագործել հանքը։

Հարց է առաջանում, եթե այսպիսի վարկած գոյություն ունի, ապա ինչու՞ Կառավարությունը չի բացահայտում։ Հավանական պատասխաններից է այն, որ իրավական այնպիսի գործիքակազմ են ձեռնարկել Լիդիանի իրավաբանները, որով Կառավարության կողմից տրված թույլատվությունը կասեցնելու կամ նոր ՇՄԱԳ չտալու պարագայում, հնարավոր է դարձել արդեն իսկ կատարած ներդրումը՝ նշվող 450 միլիոն դոլարը, կորզել Կառավարությունից։ Սակայն սրա մասին հիմնավոր ու ամբողջական ներկայացում չեն արել Կառավարության ներկայացուցիչները։

Ամեն դեպքում, եթե այսպիսի ռիսկ գոյություն ունի, որը գիտակցում է Կառավարությունը, բայց չի կարողանում ուղիղ խոսել, ապա ավելի արդիական է դառնում, որպեսզի այս հարցով զբաղվի ԱԱԾ-ն, քանի որ Հայաստանին ազգային անվտանգության խնդրի առաջ են կանգնեցրել նախկին պետական ու նաև Լիդիանի պաշտոնյաները։

Հավանաբար Կառավարությունը թույլատվություն կտա և զուգահեռ կզբաղվի վերոնշյալ հիմնախնդիրներով՝ պարզելու և բացահայտելու կոռուպցիոն սխեման, որպեսզի բոլորը ենթարկվեն պատասխանատվության։ Թույլտվությունից հետո, ըստ այս վարկածի, չի շահագործվի հանքը և ինքնաբերաբար կպատռվի սպեկուլյացիայի և մանիպուլյացիայի նպատակով ստեղծված Լիդիանի իրական պատմությունը»։

https://www.facebook.com/100004231987880/posts/1505004779650574?s=100004231987880&sfns=mo

Ամենաթարմ