«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն, ԱՆ գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը հերյուրանք է համարում Կոտայքի մարզի բնակչուհի, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի հայտարարությունը, թե սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացած իր նորածնի դին չի տեսել:
Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին։
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։