Լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ առողջապահության նախարարությունը մշակել է սահմանափակումների նոր փաթեթ, պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ, որի սահմանփակումները վերաբերելու են հանրային ծառայությունների ոլորտին և պետական աշխատողներին:
Ավանեսյանը առաջարկել է հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ թեստավորվեն քովիդի դեմ։
«Համավարակը տարիուկեսից ավելի է շրջանառվում է: Մշտապես տարբերակներ ենք քննարկում, թե որ փաթեթը, երբ կիրառելի դարձնել, այս պահին մենք առաջարկել ենք հանրային ծառայությունների և պետակական ծառայությունների աշխատակիցների համար, որովհետև նրանք վարակի տարածման թիրախ են հանդիսանում, շատ են շփվում ունենում այլ մարդկանց հետ»,- ասաց նա:
Նոր սահմանափակումներով նախարարությունը առաջարկում է աշխատակիցներին ներկայացնել նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելու սերտիֆիկատ, եթե անձը պատվաստված չէ, ապա պետք է ժամանակ առ ժամանակ ներկայացնի քովիդի թեստի բացասական պատասխան: