fbpx
Առողջապահություն

Վարակների տարածումն աշխարհով մեկ կարող է տեղի ունենալ 36 ժամում. Preventepidemics

Azat.tv-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է.

«Պատկերում ներկայացված է Resolve to Save Lives նախաձեռնության կողմից ստեղծված միջազգային չվերթների ցանցը։ Այս նախաձեռնությունը, ըստ իր մասին տված տեղեկությունների, տրամադրում է երկրների մակարդակը ըստ դրանց համաճարակները հայտնաբերելու, դադարեցնելու և կանխելու ունակության վերաբերյալ տվյալներ։ Հայաստանը 100-ից 90 միավոր ունի՝ գտնվում է բավականին բարձր մակարդակում։

Մեր ժամանակներում, ըստ սույն աղբյուրի, վարակների տարածումն ամբողջ աշխարհով մեկ կարող է տեղի ունենալ 36 ժամում։ Սա ուղիղ կապված է մարդկության զարգացման՝ հաղորդակցության ու մոբիլության հետ. Ինքնաթիռների համաշխարհային հոսքերը անկասելի են դարձնում դրանց տարածումը։

Մեր խնդիրը մաքուր, կուշտ, քուն առած և հանդարտ լինելն է։ Բարդ է խնդիրը լուծելը ժամանակակից մարդու համար, ով օրվա մեծ մասն աշխատում է։ Բայց ավելի բարդ է դառնում, երբ հարազատներին կամ ընկերներին է վերաբերվում, և առաջին հերթին հենց իրենց համար է պետք լինել առողջ ու հենց իրենց համար է պետք լինել այդպիսին՝ մոտիվացված, որպեսզի դիմակայենք վարակներին։

Սրանից բեթար հիվանդություններ է մարդկությունը հաղթահարել, և հաղթահարել է ավելի պակաս զարգացվածության ու հնարավորությունների ժամանակներում։ Մենք սա էլ ենք հաղթահարելու։ Զսպվածությունն ու զգոնությունը մեզ ուժ կտա ճիշտ կողմնորոշվել»։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3821479434530589

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ