Անասնագոմի տանիքը քանդելիս հրացան է հայտնաբերել և հանձնել ոստիկանություն

Ամենադիտվածներ

Հուլիսի 17-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել Աղավնաձոր գյուղի 50-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նույն օրը իրենց տանը կից անասնագոմի տանիքը քանդելիս հայտնաբերել է հրացան, որը թաքցրել էր հանգուցյալ հայրը, և ինքը ցանկանում է կամավոր հանձնել այն ոստիկանություն:

Մեկնած օպերատիվ խմբին նշված վայրում տղամարդը ներկայացրել է «Կարաբին» տիպի ակոսափող հրացան:

Նշանակվել է փորձաքննություն:

Նասխապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ