«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ իր խնդրանքով արքայական ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերի ֆոնին, պաշտոնական հայտարարություն է արել։
Մարզիչը նշել է, որ Ռոնալդուն «Ռեալի» լեգենդ է:
«Ես իսկապես սիրում և հարգում եմ նրան: Բայց ես երբեք չեմ խնդրել և չեմ ծրագրել նրա հետ պայմանագիր կնքել:
Մենք անհամբերությամբ ենք սպասում ապագային», –այս մասին մարզիչը գրել է Twitter-ում: