fbpx
Մասնակիցներ

Անչափ հետաքրքիր պայքար է սպասվում Արմավիրի մարզում

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հետաքրքիր պայքար է սպասվում Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում՝ փոխանցում է slaq.am-ը:

Այս ընտրական տարածքում ՀՀԿ ցուցակում առաջադրվել է նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Ղահրամանյանը: Հետաքրքիր թեկնածուներ է առաջադրել նաև ԲՀԿ-ն, որոնց թվում է՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) եւ նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը: «Իմ քայլը» դաշինքից առաջադրվել են Աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, Արմավիրի փոխմարզպետը, Էջմիածնի երկու փոխքաղաքապետերը: «Մենք» դաշինքն այս մարզում առաջադրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի որդուն՝ Հայկ Զեյնալյանին, իսկ «Սասնա ծռերի» ցուցակում է նախկին քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ