fbpx
Զինված Ուժեր

Անցկացվել է երկշաբաթյա դասընթաց՝ ՀՀ ՊՆ և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի համագործակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի համագործակցության շրջանակներում հունիսի 17-ից 28-ը ԱՄՆ Ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանության ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետների կողմից Երևանում ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների համար անցկացվել է «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով երկշաբաթյա դասընթաց:

Միջոցառման հիմնական նպատակն էր ունկնդիրներին ծանոթացնել բյուջեի ձևավորման, իրագործման և գնահատման գործողություններին ու քայլերին, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերել համապատասխան ոլորտում որոշումների կայացման գործընթացում: Դասընթացը միտված էր նաև փորձի փոխանակման միջոցով պաշտպանական ռեսուրսների կառավարման արդիական և արդյունավետ մոտեցումների շուրջ մասնակիցների միջև քննարկումների անցկացմանը:

Դասընթացի արդյունքներն ամփոփվել են ԱՄՆ Ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանության ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետների հետ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հանդիպման ժամանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ