Չափահաս ամերիկացիների մարմնի քաշը, 1960-ականներից սկսած, ավելացել է 14 կիլոգրամով, իսկ հասակը գրեթե չի փոփոխվել։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Առողջության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի զեկույցում՝ գրում է tass.ru-ն։
Ըստ նրանց տվյալների՝ ԱՄՆ-ում տղամարդիկ արդեն տառապում են ավելորդ քաշից, և ընդամենը մի քանի կիլոգրամը բաժանում է նրանից, որ չկարողանան պայքարել ճարպակալման դեմ: Մասնագետները մարմնի քաշի բարձրացում են գրանցել բնակչության բոլոր շերտերում, հատկապես սպիտակամորթների և լատինամերիկացիների շրջանում:
Կենտրոնը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում միջին հասակի տղամարդկանց մոտ ճարպակալումը սկսվում է 91,6 կգ քաշից, իսկ կանանաց մոտ՝ 79 կգ-ից։
