«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն բացատրել է, թե ինչու է Չեմպիոնների Լիգայի առաջիկ խաղում բացակայելու Մեսսին։
«Ակումբի գործերը մնում են ակումբի ներսում։ Որոշումներն ընդունվում են մարզչի կողմից: Մենք առաջիկա խաղից հետո կարևոր հանդիպում ունենք, և հաշվի առնելով, թե ինչ հանդիպումներ են սպասվում, որոշեցի Մեսսիին չներառել հայտացուցակում։
Մեսսին հանգստանում է, ոչ մի ավել բան: Մենք առջևում ունենք կարևոր խաղեր, և ես որոշեցի, որ որոշ խաղացողներ չընդգրկվեն հայտացուցակում: Անցյալ տարի մենք այստեղ հիանալի հանդիպում ունեցանք․ ի դեպ, առանց Մեսսիի», – ասել է Վալվերդեն: