fbpx
Իրավական

Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

Հուլիսի 2-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում Անդրանիկ Հարությունյանի ( հայտնի է «Մասիվցի Անդիկ» անունով) սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է: Այս մասին «Հետք»-ին հայտնել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանության օժանդակությունը՝ շահադիտական դրդումներով: Կալանավորված անձն, ըստ ոստիկանության, ժամանակավորապես բնակվելիս է եղել ՌԴ-ում:

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում, Հարությունյանի սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ