fbpx
Հասարակություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տվյալների պահպանության մասին հայտարարություն է տարածել

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կիբերհանցագործությունների զոհ դառնալուց խուսափելու համար խորհուրդներ է տվել՝ կապված անձնական տվյալների պահպանության մասին:

«Ցանկանում ենք հայտնել, որ ինքնության գողությունը կիբեռհանցագործության տարածված տեսակ է, երբ չարամիտները գողանում են մարդկանց անձնական տվյալները՝ օգտագործելով դրանք նյութական օգուտներ ստանալու կամ այլ վատ նպատակներով։

Կիբեռհանցագործության այս տեսակից խուսափելու համար պետք է զգույշ վարվել ձեր իսկ տվյալների հետ։

Խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել ձեր մասին սոցիալական ցանցերում հրապարակվող տեղեկությունները։

Խորհուրդ չի տրվում բանկային քարտի տվյալներ հաղորդել սոցիալական ցանցերի միջոցով, գնումներ կատարել ոչ վստահելի օնլայն խանութներից, հրապարակել անձը հաստատող փաստաթղթեր։

Հայաստանում շատ են լինում դեպքեր, երբ սոցիալական ցանցերում հրապարակում են կորած փաստաթղթեր՝ կորցնողին գտնելու նպատակով։ Այսպես վարվել նույնպես խորհուրդ չի տրվում։

Խորհուրդ չի տրվում այլ մարդկանց, մանավանդ, երբ այդ մարդիկ անծանոթ են, հասանելիություն տալ ձեր համակարգչին այս կամ այն ծրագրի միջոցով։

Հարցեր կամ կասկածներ ունենալու դեպքում կարող եք դիմել Գործակալությանը Ֆեյսբուքի էջի միջոցով կամ զանգահարելով»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ