Անգլիական «Բիդեյլ»-ը կրկին օրիգինալ մարզահագուստով է հանդես գալու։
11-րդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի խաղացողները կայանալիք երկրորդ մրցաշրջանում դաշտ դուրս կգան մարզահագուստով, որի վրա ուտելիքներ են պատկերված։
Արտագնա խաղերի մարզաշապիկներին պատկերված է պյուրե՝ նրբերշիկներով, ինչպես նաև կանաչ ոլոռ։ Թիմի դարպասապահը հանդես կգա գոգնոց հիշեցնող նկարով մարզաշապիկով։
Այս որոշումը կապված է այն բանի հետ, որ ակումբի հովանավորը դարձել է տեղի մսի գործարանը։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում թիմի տնային մարզաշապիկների վրա մանանեխով ու կետչուպով հոթ-դոգեր էին պատկերած, իսկ արտագնա խաղի մարզաշապիկներին՝ նրբերշիկներ։