Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացել է Դե Լիգտը: 30 րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկեց Զիեշը: Թվում էր, թե վերջ այլևս հնարավոր չէ եզրափակչի ուղեգիրը խլել հոլանդական թիմից, բայց… երկրորդ խաղակեսի մեկնարկում Մոուրան կրճատեց հաշվի տարբերությունը: Ընդամենը 4 րոպե անց 59-րդ րոպեին բրազիլացին ևս մեկ գոլ խփեց հաշիվը դարձնելով 2-2: Մրցավարի ավելացրած ժամանակի վերջին 5-րդ րոպեին Մոուրան 3-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասն իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց ու միարժամանակ իր թիմի համար եզրափակչի ուղեգիր նվաճեց:
Այսպիսով, երկու խաղերի արդյունքում`3-3, սակայն եզրափակիչ դուրս եկավ անգլիական ակումբը շնորհիվ հյուրի կարգավիճակում խփած գոլերի քանակի: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր հոլանդական թիմի նվազագույն հաշվով (1-0) հաղթանակով: