ԱՊԼ պատմության լավագույն լեգեոների քվեարկությունում հաղթող է ճանաչվել Թիերի Անրին, հայտնում է BBC-ն:
Անրին ստացել է ձայների 45 տոկոսը: Երկրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է (14%):
«Արսենալի» կազմում Անրին հանդես է եկել 1999-ից 2007 թվականներին: Նա լոնդոնցիների կազմում ԱՊԼ-ի 258 հանդիպման է մասնակցել և դարձել է 175 գոլի հեղինակ:
Անրին «Արսենալի» հետ երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: