Անգլիայի Գավաթի խաղարկությունը ամռանը վերսկսվելու է

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) Անգլիայի Գավաթի խաղարկությունը դադարեցրել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Որոշում է կայացվել, որ 1/4 եզրափակչի հանդիպումները տեղի են ունենալու հունիսի 27-ին և 28-ին: Կիսաեզրափակիչները նախատեսված են հուլիսի 11-ին և 12-ին: Եզրափակիչը պետք է կայանա օգոստոսի 1-ին:

Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները՝

«Լեսթեր Սիթի»-«Չելսի»

«Նյուքասլ»-«Մանչեսթեր Սիթի»

«Շեֆիլդ Յունայթեդ»-«Արսենալ»

«Նորվիչ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական Պրեմիեր-լիգան երեկ հայտարարեց, որ ընթացիկ առաջնությունը վերսկսվելու է  հունիսի 17-ին:

Ամենաթարմ