Անգլիայի հեքիաթային կղզին այգեպան է փնտրում

Հրապարակող՝

1550557540,4165

Ամենադիտվածներ

Անգլիայի Սենթ Մայքլս Մաունթ կղզին փնտրում է այգեպան: Այս մասին գրում է The Sun-ը:

Կղզին, ասես, հեքիաթային լինի իր գեղեկցությամբ. այնտեղ կան էկզոտիկ այգիներ և յուրօրինակ բուսականություն, պալատ, հին ավազան:

Հայտարարության մեջ նշվում է, որ այգեպանին կտրամադրվի տուն մի քանի ննջասենյակներով և նա կստանա 28 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ:

Այս պահին կղզում ապրում է 30 մարդ, իսկ տարեկան այն այցելում է 350 հազար զբոսաշրջիկ:

Նշվում է, որ այգեպանը պետք է փորձառու լինի և մեծ համբերություն ունենա, որպեսզի խնայի էկզոտիկ բուսականությունը:

Ամենաթարմ