fbpx
Ժամանց

Անգլիայում կատուն օգնել է տերերին հարստանալ

Անգլիական Նոթինգհեմշիր կոմսությունից ամուսնական զույգը մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել շնորհիվ այն բանի, որ մոռացել է կատվի համար սուպերմարկետից կեր գնել:

Աշխատանքից վերադառնալով տուն՝ տղամարդը հիշել է, որ իր սիրելի կատվի համար կեր չի գնել: Նա որոշել է, որ այն կարող է գնել բենզալցակայանից:

Այնտեղ նա նաև վիճակախաղի ակնթարթային տոմս է գնել: Արդեն մեքենայի մեջ անգլիացին իմացել է, որ հարստացել: Այս մասին  հաղորդում է Daily Star-ը:

Ավելի վաղ News.ru-ն գրել էր, որ ԱՄՆ Միչիգան նահանգի բնակիչ Դոն Զենդտը մեկ միլիոն դոլար է շահել՝ շնորհիվ բենզալցակայանի աշխատակցի:

Տղամարդը համոզել է վիճակախաղի տոմս գնել՝ հավատացնելով, որ բոլորը շահումով են: Կինը EuroMillions-ի տասը տոմս է գնել, սակայն մոռացել է դրանք վերցնել վաճառասեղանից, իսկ վաճառողը վերադարձրել է երջանիկ համարները: Մի քանի օր անց ամերիկուհին իմացել է, որ մեկ միլիոն դոլարի տեր է դարձել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ