fbpx
Սպորտ

Անհամբերությամբ սպասում եմ Բավարիայի մարզաշապիկով դաշտ դուրս գալուն․ Կոուտինյո

«Բավարիայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինյուն Մյունխենի «Բարսելոնայից» մյունխենյան ակումբ տեղափոխվելոևց հետո պատմել է իր տպավորությունների մասին։

«Ինձ համար «Բավարիա» տեղափոխությունը նոր մարտահրավեր է նոր երկրում և Եվրոպայի լավագույն ակումբներից մեկում: Ես անհամբերությամբ սպասում եմ այս թիմի մարզաշապիկով դաշտ դուրս գալուն»,- Կոուտինյուի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի Twitter-յան պաշտոնական էջը:

Կոուտինյուն անցած տարվա հունվարին էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»: Նրա տրանսֆերի համար կատալոնական ակումբը 145 մլն եվրո էր վճարել: Կապտանռնագույնների կազմում 27-ամյա ֆուտբոլիստը 76 հանդիպում է անցկացրել: Նրա ակտիվում 21 գոլ և 11 գոլային փոխանցում կա:

Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Ավելի վաղ բրազիլացին պաշտպանել է նաև «Ինտերի», «Վասկո դա Գամայի» և «Էսպանյոլի» գույները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ