Ֆանտաստիկ գոլ է գրանցվել ֆրանսիական Լիգա-1-ի՝ «Սենտ Էտյեն» – «Մեց» հանդիպման ժամանակ։
«Սենտ Էտյենի» ֆուտբոլիստ Վահբի Խազրին նկատելով, որ մրցակցի դարպասապահը դուրս է եկել իր տեղից, հարված է կատարել շուրջ 68 մետրից ու դարձել գոլի հեղինակ։
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Opta-ի տվյալներով՝ սա ռեկորդային հեռավորություն է Լիգա-1-ի համար։