ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա։ NBC-ի փոխանցմամբ՝ արդյունքում մեկ մարդ մահացել է, եւս երկուսը վիրավորվել։
Սպանվածը կրակողի համար «չնախատեսված թիրախ» դարձած կին էր։ Գնդակը դիպել է նրան, երբ նա նստած է եղել չինական ռեստորանում։ Նա մահացել է։
Նշվում է, որ ուսից վիրավորված 15-ամյա դեռահասը պատասխան կրակ է բացել։ Այժմ նա քրեական պատասխանատվության կենթարկվի առանց լիցենզիայի ատրճանակ կրելու և ատրճանակի հետ կապված այլ իրավախախտումների համար: Երկրորդը վիրավորվել է ոտքից։
Ներկա պահին ոստիկանությունը որոնում է կրակողին։