Զինված Ուժեր

Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները մի քանի ժամ է՝ գտնվում են ՊՆ շենքում

Արդեն մի քանի ժամ է՝ ինչ անհետ կորած զինծառայողների և գերիների մոտ 50 հարազատներ գտնվում են Պաշտպանության նախարարության շենքում, ուր նրանց թույլ էին տվել մտնել Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպելու։

Մյուս անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները շարունակում են փակ պահել ՊՆ շենքի մուտքը։ Այնտեղ կան մեծ թվով ոստիկաններ։

Հիշեցնենք, որ նախօրեից անհետ կորածների հարազատները փակ են պահում ՊՆ շենքի մուտքը։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նրանց հետ որեւէ մեկը չէր հանդիպել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ