Իդահոյի Mountain Home ռազմաօդային բազայում Gunfighter Skies 2026 ավիաշոուի ժամանակ տեղի է ունեցել լուրջ միջադեպ. օդում բախվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու EA-18G Growler կործանիչներ: Բախումը տեղի է ունեցել բազայից մոտ երկու մղոն հեռավորության վրա, ինչի հետևանքով երկնքում սև ծխի ամպեր են հայտնվել: Միջոցառումն անմիջապես դադարեցվել է, իսկ բազան անցել է արտակարգ դրության և լիակատար արգելափակման ռեժիմի:
Բարեբախտաբար, բոլոր օդաչուները կարողացել են ժամանակին կատապուլտվել: Ականատեսները հայտնել են երկնքում երևացող չորս պարաշյուտների մասին, ինչը համապատասխանում է այս տեսակի ինքնաթիռների անձնակազմի թվին: Ոստիկանությունը և շտապօգնության ծառայությունները ժամանել են դեպքի վայր, և նախնական տվյալներով՝ բոլոր զինծառայողները ողջ են և գտնվում են բժիշկների հսկողության տակ: Սա ավիաշոուի երկրորդ օրն էր, որին մասնակցում էին հազարավոր հանդիսատեսներ:
Այս միջադեպը մեծ հարված է ԱՄՆ ռազմական ավիացիայի համար, քանի որ EA-18G Growler-ները հանդիսանում են էլեկտրոնային պայքարի եզակի և թանկարժեք միջոցներ: Միջադեպի պատճառները պարզելու համար սկսվել է հետաքննություն: Կազմակերպիչները չեղարկել են շոուի մնացած բոլոր ելույթները, այդ թվում՝ հայտնի Thunderbirds խմբի ցուցադրությունը, անվտանգության նկատառումներից ելնելով:

