Թաիլանդի ռազմածովային նավատորմը հայտնել է, որ 100-ից ավելի անձնակազմ ունեցող ռազմանավը շրջվել և խորտակվել է Թաիլանդի ծոցում փոթորկի ժամանակ, որի հետևանքով 31 նավաստիներ անհետ կորել են:
Իշխանությունները հայտնել են, որ փրկել են անձնակազմի 75 անդամներին, սակայն 31-ը դեռևս անհետ կորած են համարվում:
«Ավելի քան 12 ժամ է անցել, բայց մենք շարունակում ենք փնտրել»,- BBC-ին հայտնել է նավատորմի ներկայացուցիչը:
Ռազմածովային ուժերը նաև հետաքննություն են հայտարարել աղետի պատճառների վերաբերյալ։
«Այսպիսի բան գրեթե չի պատահել պատմության մեջ, հատկապես այն նավի հետ, որը դեռ ակտիվորեն օգտագործվում է», – BBC-ին ասել է ծովակալ Պոգկրոնգ Մոնթարդփալինը:
Թաիլանդի ռազմածովային նավատորմի Twitter-ում տեղադրված նկարներում երևում է, որ նավը խորտակվել է աջ կողմով։