fbpx
Աշխարհ

Անհետացել է Նավալնիին բուժող բժիշկը

Երբ անցած տարվա օգոստոսին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդոց, որտեղ նրա բուժմամբ զգաղվում էր հինադանոցի նախկին գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին։

Այս պահի դրությամբ վերջինս զբաղեցնում է Օմսկի մարզային առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնը։

Մուրախովսկին օրեր առաջ որսի է դուրս եկել Օմսկի որսորդական բազայում։ Մայիսի 7-ին նա այնտեղից հեռացել է ու անհետացել։ Նրա գտնվելու վայրը ոչ ոք չգիտի ու մայիսի 8-ից ընթանում են որոնողական աշխատանքներ։ Դրանցում ներգրավված են նաև անօդաչուներ ու ուղղաթիռներ։

Հիշեցնենք, որ Մուրախովսկին Նավալնիի ինքնազգացողության վատացման առումով ասել էր, որ դա եղել է օրգանիզմում շաքարի կտրում անկման պատճառով ու նրան Բեռլինի հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա։

Սակայն, ի վերջո, Նավալնիին տեղափոխեցին Բեռլին և հայտարարվեց, որ նրան թունավորել են «Նովիչոկով»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ