fbpx
Աշխարհ

Անհնար է առաջընթացի հասնել` միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դալասաում (Տեխաս նահանգ) կազմակերպված կրոնական միության, իրավապահ մարմինների և փոքր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ իր աշխատակազմը հրաման կհրապարակի ոստիկանների կողմից ուժի կիրառման համազգային ստանդարտների վերաբերյալ:

Թրամփը հայտնել է, որ անհնար է առաջընթացի հասնել` միլիոնավոր ամերիկացիների ռասիզմի մեջ մեղադրելով:

«Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպես ապահովել արդարություն, հավասարություն և արդարադատություն մեր ամբողջ ժողովրդի համար»,- ասել է Թրամփը: «Ցավոք, կան հանրությանը բաժանելու փորձեր՝ առաջ մղելով ծայրահեղական օրակարգը, որին մենք չենք ձգտում: Դա կհանգեցնի միայն աղքատության աճին, հանցավորության և տառապանքի աճին: Դա նաև ոստիկանության ֆինանսավորումը կրճատելու կամ այն ցրելուն հասնելու արմատական պահանջներն են»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Հայտնենք, որ ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդիմահվան հետևանքով համազգային բողոքի ցույցեր են սկսվել:

Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ