Անհնար է մնալ ՄՅՈՒ-ում, երբ ամբողջովին չես տրվում թիմին․ Սուլշեր

Հրապարակող՝

Հրդեհ Գյումրի քաղաքում

Ամենադիտվածներ

Ես գիտեմ, որ մենք նման չենք սըր Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակաշրջանի թիմին, բայց մենք ունենք ֆուտբոլիստներ՝ ճիշտ մտածելակերպով։ Այս մասին ասել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը՝ խոսելով թիմի ներկայիս կազմի մասին.

«Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք անցնում են մեր դպրոցն ու ունեն այն մտածելակերպը, որը ես ցանկանում եմ ստեղծել այս թիմում: Հենց դա էլ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մշակույթն է»,-ասել է մարզիչը։

Սուլշերն անկեղծացել է, որ իր համար սա բարդ աշխատանք է, առաջին քայլերն են:

«Անհնար է մնալ այս ակումբում, երբ ամբողջովին չես տրվում թիմին: Երբ ես եկա, թիմը լավ վիճակում չէր: Իհարկե, մենք սըր Ալեքսի թիմը չենք, որը հաղթել է Անգլիայի առաջնությունում:

Այս տղաները մեծ հաղթանակների փորձ չունեն, բայց դա, անկասկած, տեղի կունենա առաջիկա մի քանի տարում»,-նշել է մարզիչը՝ ընդգծելով, որ դա այն է, ինչի համար իրենք աշխատում են։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Ամենաթարմ