fbpx
Իրավական

Անի Սամսոյանը սպառնալիքի վերաբերյալ դատախազությանը հաղորդում է ներկայացրել

Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հասցեին «Հեղափոխության պահպաններ» նախաձեռնության անդամ Հայկ Ստեփյանյանի կողմից սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ:

Այս մասին Անի Սամսոնյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջով:

«ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆԸ ԾՆԵԼՈՒ Է ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆ

Այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամ Հայկ Ստեփանյանի կողմից իր ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով ՀՀ Ազգային ժողովի երրորդ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Լուսավոր Հայաստան Կուսակցության և դրա Կառավարման խորհրդի ղեկավար և համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ հրապարակային սպառնալիքներ և բռնության կոչեր է հնչեցնելու համար։

Միաժամանակ հարցում եմ ուղարկել Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե ինչ ընթացքում է գտնվում նախորդ հաղորդումս, որը կցել էին այդ խմբի կողմից քաղաքացուն ինքնադատաստանի ենթարկելու փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին։

Եվս մեկ անգամ նշեմ․ իրավական պետությունում ինքնադատաստանը տեղ չունի և եթե իրավապահ մարմինները բավարար լուրջ մոտեցում չցուցաբերեն այս երևույթի նկատմամբ և դրա պատասխանատուները չպատժվեն, ապա հավատացած եղեք, որ դա հանգեցնելու է հասարակության, ինչպես նաև պետության ներքին անվտանգության լուրջ սպառնալիքի»։

https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/2919712374786266

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ