Կառավարություն

Կենսաթոշակների անկանխիկ վճարման նախագիծն ընդունվել է

Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ընդունվել է կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման մասին օրենսդրական նախագիծ: Այն ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի օրենքի կիրարկումը: «Նշված օրենսդրության փոփոխություններով սահմանվել են, որ կենսաթոշակը 2021-ի հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով նախատեսված դեպքեր են, երբ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին»,- ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ խոսքը 56 հազար 433 քաղաքացու մասին է, որոնք բացառությունների շարքում չեն: Ծրագիրն ինքնաշխատ եղանակով է ընտրելու վճարող կազմակերպությունը, եթե քաղաքացին մինչև հուլիս չկատարի ընտրություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ