fbpx
Աշխարհ

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է Բայդենի և Էրդողանի միջև առկա պայմանավորվածության վերաբերյալ լուրերը

Թուրքական t24.com.tr-ը՝ հղում անելով Անկարայում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան հաշվին հայտնել է, որ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հերքել է այն պնդումները, թե աֆղանստանցի փախստականների և ներգաղթյալների շուրջ ԱՄՆ նախագահ Բայդենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև պայմանավորվածություն կա։

«ԱՄՆ դեսպանատունը ցանկանում է հայտարարել, որ այն պնդումները, թե նախագահ Բայդենի և նախագահ Էրդողանի միջև «համաձայնություն» կամ «բանակցություն» է տեղի ունեցել աֆղան փախստականների կամ ներգաղթյալների վերաբերյալ, միանգամայն անհիմն են»,- ասված է դեսպանատան հայտարարությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ