Անկարան 42 գերմանական տանկ է տեղափոխել Կիպրոսի օկուպացված հատված. BHMA

Հրապարակող՝

bn3osik8_india-pak-flag_625x300_27_February_19

Ամենադիտվածներ

Գաղտնի գործողության ընթացքում Անկարան գերմանական 42 Leopard-2A4 տանկ է տեղափոխել Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատված՝ Կիտրա: Այս մասին հայտնում է հունական To BHMA պորտալը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ տանկերը ռազմամթերքի հետ միասին տեղափոխվել են թուրքական Էդիրնե քաղաքից տրանսպորտային նավով: Տանկերը պատկանում են Էվրոսում Թուրքիայի Առաջին բանակին, որտեղ են պահվում թուրքական բանակի բոլոր տանկերը (գերմանական Leopard 2A4 և իսրայելական M-60T Sabra), ինչպես նաև արդիականացված Leopard-1T տանկերը՝ 105-մմ արկերով:

Այս փոխադրումը խախտում է ԱՄՆ, Գերմանիայի արգելքները: Ե՛վ ԱՄՆ Կոնգրեսը, ե՛ւ գերմանիայի կառավարությունն արգելել են իրենց ստեղծած սպառազինության փոխանցումը Կիպրոս:

Անկարան անտեսում է այս որոշումները և առավել հաճախ է օգտագործում սպառազինության ամերիկյան համակարգերը (տանկեր, հրթիռներ, թնդանոթներ և անձնական ռազմական տեխնիկա):

Օկուպացիոն ուժերի կողմից Leopard-2A4-ի փոխադրումը, ակնհայտորեն, աննկատ չի մնացել Կիպրոսի կառավարության համար, քանի որ խոսքը եվրոպական արտադրության սպառազինության մասին է:

Ամենաթարմ