օկուպացված տարածք
Freedom House. 2025թ․-ին շուրջ 200 քառ․ կմ հայկական տարածք է օկուպացված
Freedom House-ի զեկույցը հայտնում է, որ 2025 թվականի դրությամբ շուրջ 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածք է մնում օկուպացված՝ մանրամասնելով Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման մասին։
Քարվաճառում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
Ըստ ադրբեջանական պաշտոնական տեղեկությունների՝ հուլիսի 14-ին Արցախի օկուպացված տարածքում հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա։ Գյոյգյոլի շրջանի բնակիչ Ռամալ Օջագգուլուևը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում պայթել է հակատանկային ականի վրա այն տարածքում, որը հայտնի է որպես «Բանովշայի արոտավայր»։ Այն գտնվում է Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանների և Գյոգյոլի միջև։ Ստացած վնասվածքներից ադրբեջանցին մահացել է։
Անկարան 42 գերմանական տանկ է տեղափոխել Կիպրոսի օկուպացված հատված. BHMA
Գաղտնի գործողության ընթացքում Անկարան գերմանական 42 Leopard-2A4 տանկ է տեղափոխել Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատված՝ Կիտրա: Այս մասին հայտնում է հունական To BHMA պորտալը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ տանկերը ռազմամթերքի հետ միասին տեղափոխվել են թուրքական Էդիրնե քաղաքից տրանսպորտային նավով: Տանկերը պատկանում են Էվրոսում Թուրքիայի Առաջին բանակին, որտեղ են պահվում թուրքական բանակի բոլոր տանկերը (գերմանական Leopard 2A4…



