Աշխարհ

Անկարան դատապարտում է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումը

Անկարան դատապարտում է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք դատապարտում ենք Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումը և մտահոգություն հայտնում, որ այդ շրջանում կոմերցիոն նավերը վերջին ամսում երկրորդ անգամ դառնում են հարձակման թիրախ:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացային անվտանգության պահպանմանը, որը միջազգային ծովային հաղորդակցությունում զբաղեցնում է ռազմավարական դիրք», – ասվում է հայտարարության մեջ:

Բացի դրանից, թուրքական կողմը հայտարարել է, որ Իրանի հասցեին հապճեպ մեղադրանքները մտահոգություն են առաջացնում և խոսել է լցանավերի վրա հարձակման լուրջ հետաքննության օգտին:

Իրանական և արաբական լրատվամիջոցները հինգշաբթի հաղորդել էին, որ Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել Front Altair և Kokuka Courageous տանկերները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ