Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացնում։
Անմիջապես և անվերապահորեն վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը:
«Ադրբեջանը շարունակում է մեկուսացնել ԼՂ բնակչությանը աշխարհից, դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին, ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Նատալի Բրոդհերսթը։ Նա կոչ է արել թույլ տալ միջազգային կազմակերպություններին աշխատել տեղում, ինչպես նաև հաշվի առնել ԼՂ բնակչության իրավունքները Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Նիստն անցկացվում է Հայաստանի պահանջով։