Հասարակություն

Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ համագործակցության համար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Աննա Հակոբյանը նշել է, որ գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ երկարաժամկետ համագործակցության համար։

«Սիրելի՛ ընկերներ,

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակին անհրաժեշտ են կամավորներ երկարաժամկետ համագործակցության համար։

Աշխատանքի նկարագրությունը՝

Կարդալ և պատասխանել Աննա Հակոբյանի Facebook-ի և Instagram-ի պաշտոնական էջերում քաղաքացիներից ստացված նամակներին։

Ցանկացողները կարող են նամակ գրել Facebook-ում Աննա Հակոբյանի պաշտոնական և անձնական էջերին»,- ասված է գրառման մեջ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ