fbpx
Խորհրդարան

Աննա Կարապետյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Աննա Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է: Աշխատել է փաստաբանի օգնական: 2015-2016 թ.թ. սովորել է Փաստաբանական դպրոցում, ստացել փաստաբանի արտոնագիր:

2015-2017 թվականներին աշխատել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի օգնական:

2017-2018 թթ-ին եղել է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի օգնականը:

2018թ. հունիս-հուլիս ամիսներին էլ առաջին փոխվարչապետի օգնականն է եղել, իսկ օգոստոսից՝ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:

«Այս հանձնաժողովն ինձ համար հարազատ տան պես է, որովհետև պետական կառավարման համակարգում իմ առաջին քայլերն սկսել եմ հենց այս հանձնաժողվից և բավականին մեծ փորձառություն եմ ձեռք բերել հենց այս հանձնաժողովում աշխատելու ընթացքում», – ասել է Կարապետյանը` իր ընտրությունը համարելով մեծ պատիվ և միաժամանակ մեծ պատասխանատվություն:

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ