fbpx
ՏՏ

Աննախադեպ կիբերհարձակում է եղել iPhone-ների վրա

Google-ի անվտանգության մասնագետները հայտնաբերել են հաքերների աննախադեպ զանգվածային հարձակում iPhone-ների վրա: Հայտարարվում է, որ այս գործողությունը տևել է 2.5 տարի, մինչև այն կանխվել է Google-ի փորձագետների կողմից 2019 թվականի հունվարին: Այս մասին գրում է The Guardian-ը:

Հարձակման համար հաքերներն օգտագործել են վիրուսով վարակված մի քանի կայքեր, որոնք վնասակար ծրագրեր են տարածել iPhone-ում՝ տվյալ կայքեր մուտքագրելուց հետո: Այլ գործողություններ հարկավոր չեն եղել. IPhone-ով ինտերնետ մուտք գործելը բավարար է եղել: Ըստ Google-ի տվյալների՝ հաքերների գործողությունների հետևանքով շաբաթական մի քանի հազար սմարթֆոն է վարակվել:

Վարակվելուց հետո հաքերները տարբեր գաղտնի տեղեկություններ են հավաքագրել. գաղտնաբառեր, ինչպես նաև WhatsApp-ում, Telegram-ում և ակնթարթային այլ մեսենջերներում նամակագրության պատմություներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ