Աշխարհ

Ռաիսին անընդունելի է համարել տարածաշրջանում միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում։ Իրանի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանվի տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։  Ռաիսիի խոսքերը փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք է որոշվեն իրենց իսկ կողմից և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ»,- ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ