Anonymous հաքերային խումբը Twitter-ում հայտարարություն է տարածել, որով կիբերպատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Հրապարակմանը կից դրվել է նաև #Ukraine հեշթեգը։
Խումբը նաև պատասխանատվություն է ստանձնել Russia Today հեռուստաընկերության կայքի վրա հարձակման համար։
Խումբը նշել է, որ հարձակումները լինելու է տեղեկատվության կարևոր միջոցների գործունեությունը խաթարելու նպատակով՝ հեղինակազրկելու միջոցով։ Հարձակումները կարող են լինել նաև քաղաքական նպատակով։
Հիշեցնենք, որ երեկվանից աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեն ռուսական պաշտոնական մի շարք կայքեր, այդ թվում՝ Կրեմլի, Ռուսաստանի կառավարության ու Խորհրդարանի կայքերը։