Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մնում է ռուսական ագրեսիայի գլխավոր թիրախը։
Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը շատ առումներով անձնավորում է Ուկրաինայի ժողովրդավարական նկրտումներն ու ուկրաինացի ժողովրդի հավակնությունները։
Փրայսն ասել է նաև, որ Զելենսկին ու նրա թիմը առաջիկա ժամերին ու օրերին պատրաստվում են կայացնել որոշումներ այն առումով, թե ինչն է ուկրաինացիներին ու Ուկրաինա պետությանը ձեռնտու։

